Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մենք կանգնած ենք Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առջև. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մենք կանգնած ենք Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առջև. Հրանտ Մելիք-Շահնազարյան
15.09.2022 | 07:24

Լուրջ կասկածներ ունեմ, որ Ջերմուկում «Շուշի-2» օպերացիա է նախապատրաստվում։
Շատ մտահոգիչ լուրեր եմ ստանում Ջերմուկից։ Տեղացիներին խնդրում եմ հնարավորության աստիճանի շատ ինֆո տալ Ջերմուկից։ Պաշտոնական տեղեկատվությունը վստահելի չէ։ Այսպես կոչված, պաշտոնական տեղեկությունները ոչ այլ ինչ են, քան բացահայտ սուտ։ Ըստ այդ «պաշտոնական» տեղեկությունների՝ այս պատերազմում հայկական կողմը 49 զոհ ունի։ Սկի պատերազմ էլ չկա, ըստ այդ պաշտոնական տեղեկությունների, սահմանային բախումներ են…


Մինչդեռ մենք կանգնած ենք Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առջև։ Ավելի բաց ասեմ՝ հիմնավոր կասկածներ ունեմ, որ Ջերմուկը նպատակաուղղված է հանձնվում թշնամուն։ Եվ արվում է դա զուտ նրա համար, որ հայ ժողովուրդը ստիպված լինի ընդունել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը (Արցախի և միջանցքի հանձնում Ադրբեջանին)։ Ճիշտ այնպես, ինչպես դա արվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի դեպքում։

Դիտվել է՝ 9922

Մեկնաբանություններ